Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել պ. գ. թ., դոցենտ Ավետիս Հարությունյանի «Վան-Վասպուրականի կրոնամշակութային կյանքը եւ պետականության ստեղծման փորձը (1908-1918)» գիրքը:
Հրատարակությունը նվիրված է հայոց պետականության վերականգնման եւ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակին:
Աշխատությունը ներկայացնում է Վան-Վասպուրականի 1908-1918 թթ. պատմությունը, եկեղեցական եւ մշակութային կյանքը, ինչպես նաեւ ազատագրական պայքարն ու պետականության ստեղծման փորձերը:
Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի:





























