Թուրքիայում Ստամբուլի 41 դպրոցների 1 499 երեխաներ միաժամանակյա ծիծաղի ռեկորդ են սահմանել: Ռեկորդը սահմանվել է բոլոր պաշտոնական ընթացակարգերը պահպանելով, որի ժամանակ գրանցել են ամեն մի երեխայի: Ռեկորդ սահմանելու ողջ ընթացքը տեսագրվել է:
«Երեխաների համաշխարհային ռեկորդները նախագծի հեղինակներն արդեն մի շարք «ռեկորդային ակցիաներ» են կազմակերպել՝ գրքի զանգվածային ընթերցումների, նկարչության, զանգվածային կաթ խմելու կամ ավանդական քաղցրավենիք ուտելու ռեկորդներ: Գրանցված ռեկորդներից մի քանիսը կազմակերպվել են շրջակա միջավայրի պաշտպանության միջոցառումների շրջանակում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:




























