Իրանն օգտագործում է Ադրբեջանի տարածքը թմրանյութերի տարանցման եւ տարածման համար, որպեսզի թուլացնի ադրբեջանական պետությունը։
Այդ մասին գրում է ադրբեջանական vesti.az կայքը։
Հատկանշական է, որ թմրանյութն Ադրբեջան է տեղափոխվում հատուկ վարժեցված էշերի միջոցով։ Ըստ աղբյուրի՝ իրանցիները հատուկ վարժեցրած էշեր ունեն, որոնք իրենց ուղիղ աղիքի մեջ թմրանյութ են պահում, հիմնականում՝ հերոին եւ հաշիշ։ Այդ էշերը մշտապես տեղաշարժվում են Իրանից Ադրբեջան եւ հակառակը։ Էշերի առավելությունն այն է, որ եթե անգամ գործը բացահայտվում է, թմրանյութ ուղարկողը մնում է անհայտ։





























