Արցախի Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում հուլսիի 12-ին արձանագրվել է շնագայլի հարձակման դեպք:

Արցախի առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հարձակման հետեւանքով՝ Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 68-ամյա Նուրվարդ Գաբրիելյանը, ժամը 8:40-ին դիմել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ

Նուրվարդ Գաբրիելյանը ընդունվել է վերին շրթունքի շնագայլի կծած վերքով:

Տուժածին ցուցաբերվել է վերքի առաջնային վիրաբուժական մշակում, ներարկվել է միանվագ հակափայտացման անատոքսին եւ շիճուկ, ինչպես նաեւ հակակատաղության պատվաստանյութ, որը կշարունակվի իրականացվել համաձայն ուղեցույցերի` ըստ ժամանակացույցի:

Առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը զգուշանալ թափառող շներից եւ վայրի կենդանիներից: