Արցախում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հանդիպում է ունեցել ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանի և խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ:  Այս մասին Արմեն Գրիգորյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Հանդիպման ընթացքում քննարկել են Արցախի Հանրապետության անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Արցախ Հանրապետություն այցի ժամանակ Արմեն Գրիգորյանն աշխատանքային հանդիպում էր ունեցել նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, եղել առաջնագծում: