Իրանական Ուրմիա քաղաքում մահապատժի են ենթարկել երեք մարդու:
Ինչպես հաղորդում է İRNA-ն, նրանց մեղադրել են թմրանյութերի մաքսանենգության մեջ: Դատավճիռն ի կատար է ածվել բանտի բակում:
Վերջին մեկ շաբաթում Իրանում կախաղան են բարձրացվել առնվազն 16 մարդ, որոնց մեղադրանքներ էին ներկայացվել թմրանյութերի մաքսանենգության, բռնաբարությունների, կամ հակակառավարական գործողությունների մեջ:
Եվրամիության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը այդ թիվը «մտահոգիչ» է անվանել՝ Թեհրանին կոչ անելով հրաժարվել մահապատժից:





























