Bloomberg-ի հարցումներին մասնակցած մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ Facebook սոցիալական ցանցը 50 դոլար չարժե։
Հարցվածների 96 տոկոսը՝ բանկիրներ, վերլուծաբաններ եւ թրեյդերներ, կասկածում են Facebook սոցիալական ցանցի բիզնեսի գնահատման ադեկվատության մեջ։ Ելնելով վերջին գործարքներից՝ ինտերնետ-ռեսուրսն արժե 50 մլրդ դոլար։ Գործակալությունը հարցման է ենթարկել իր 1000 հաճախորդներին։ Հարցվածների միայն 10 տոկոսն է կարծում, որ գնահատականն արդար է։
Սկեպտիկ են ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ դրա սահմաններից դուրս հարցվածները։
Facebook-ի մամուլի քարտուղար Ջոնաթան Թոուն հրաժարվել է մեկնաբանել ցանցի գինը։
Եվրոպայում Facebook-ի գնին կասկածում է հարցվածների 56, ԱՄՆ-ում՝ նրանց գրեթե կեսը, կասկածում է նաեւ ասիացի ներդրողների 25 տոկոսը։





























