Կողոպուտի մեջ մեղադրվող ամերիկացի երիտասարդը փախուստի փորձ է արել, որն ավելի շատ ինքնասպանություն կարելի է որակել: Պատանին դուրս է սողոսկել մայրուղով մեծ արագությամբ ընթացող ոստիկանական մեքենայից, թեեւ նրա ձեռքերը ամրացված են եղել ձեռնաշղթաներով՝ թիկունքին: Այս դեպքը տեսագրել են եւ տեղադրել ինտերնետում:
Հանցագործն իր մտադրությունն իրականացնելու համար հնարքի է դիմել: Նա իրեն ուղեկցող ոստիկաններին հայտնել է, որ ուզում է հոգալ բնական կարիքները: Ոստիկանները նրան են տվել պլաստմասե թասը եւ բացել պատուհանը, վայրկյաններ անց հանցագործը դուրս է նետվել պատուհանից:
Սկզբում Յուտա նահանգի բնակիչ Նիկոլաս Դաֆին արձակել է անվտանգության ամրագոտին, այնուհետեւ ոտքերով հրել ու գլուխն առաջ դուրս է ցատկել մեքենայից:
Արժե հիեցնել, որ այդ պահին ոստիկանական մեքենայի արագությունը անցնում էր 56 կմ/ժամից, հաղորդում է NEWSru.com-ը:





























