Արաբական աշխարհի կառավարությունները, բախվելով ամենօրյա բողոքների հետ, պետք է կենտրոնանան այն բանի վրա, որպեսզի կարողանան լսել իրենց քաղաքացիներին եւ կատարեն նրանց պահանջները։ Հունվարի 28-ին  այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, գրում է Hurriyet Daily News and Economic Review-ն։

Նա նաեւ հայտարարել է, որ Թուրքիայի ԱԳ նախարարության պատվիրակությունը՝ փոխնախարարի օգնականի գլխավորությամբ, ինչպես սպասվում է, մոտ ժամանակներս կայցելի Թունիս՝ ավելացնելով, որ Անկարան շարունակելու է ջանքեր գործադրել եւ կրկնել, որ արդարացի պահանջները չեն կարող անտեսվել։