ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Հելսինկի, որտեղ երկուշաբթի կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախագահական ինքնաթիռը վայրէջք է կատարել տեղական ժամանակով 20.40-ին: Մինչեւ վաղը նախատեսված պաշտոնական նախաճաշն ԱՄՆ նախագահի օրակարգում հասարակական միջոցառումներ չկան:
Առաջիկա բանակցություններին ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ղեկավարները կանդրադառնան Սիրիայի, Ուկրաինայի թեմաներին, ինչպես նաեւ՝ ենթադրվող ռուսական միջամտությանն ԱՄՆ ընտրություններին: CBS-ին տված հարցազրույցում Թրամփը նշել էր, որ հանդիպումից «մեծ ակնկալիքներ» չունի, սակայն «ինչ-որ» լավ բանի հույս ունի:
Հասանելի է
русский










