ԱՄՆ հետախուզությունը հստակ բացատրել է ՌԴ քաղաքական միջամտության կողմից ստեղծվող սպառնալիքը եւ կշարունակի օբյեկտիվ գնահատականներ ներկայացնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դեն Կոութսը, փոխանցում է Reuters-ը։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հելսինկիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ պատճառ չի տեսնում հավատալ հետախուզական ծառայություններին եւ չվստահել Պուտինին 2016 թվականի ամերկյան ընտրություններին ՌԴ միջամտության հարցով։ Մոսկվան հերքում է, որ միջամտել է ամերիկյան ընտրություններին:
«Մենք հստակ տվել ենք 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի միջամտության եւ մեր ժողովրդավարությունը տապալելու ներկայիս, լայնածավալ փորձերի մեր գնահատականները»,-հայտարարել է Կոութսը:





























