Իրանում մահապատժի են ենթարկել Նիդեռլանդների մի քաղաքացուհու, ով նաեւ իրանական անձնագիր է ունեցել:
Նա մահապատժի է դատապարտվել թմրանյութերի պահման եւ տարածման մեղադրանքով: Ինչպես հաղորդել են իրանական լրատվամիջոցները, կնոջը ձերբակալել են 2009թ. դեկտեմբերին՝ մեկ կգ թմրանյութերով:
Զահրա Բահրամին ծնվել է Իրանում, բայց բնակվել է Նիդեռլանդներում:
Տեղեկություններ կան նաեւ, որ ոստիկանությունը ձերբակալել է 40-ամյա Բահրամիին հակակառավարական ցույցերի ժամանակ, եբ այցելել էր ազգականներին:
Իրանի իշխանությունները արգելել էին հոլանդացի դիվանագետներին այցելել Բահրամիին, քանի որ նրանք չէին ընդունում երկքաղաքացիության փաստը:





























