ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը պահանջել է, որպեսզի թարգմանչուհի Մարինա Գրոսը, որը ներկա էր Հելսինկիում Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ կայացած առանձնազրույցին, ելույթ ունենա Կոնգրեսի առջեւ, հաղորդում է Deutsche Welle-ը:
Գրոսը եւ նրա գրառումները կարող էին կարեւոր տեղեկություններ հաղորդել զրույցի բովանդակության մասին, որն ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ղեկավարներն անցկացրել էին դեմ առ դեմ: Այս մասին հուլիսի 18-ին հայտարարել է Դեմոկրատական կուսակցության մի քանի ներկայացուցիչ:
Այնուամենայնիվ, Սպիտակ տունը մերժել է դեմոկրատների պահանջը, որպեսզի Մարինա Գրոսը կանգնի ԱՄՆ Կոնգրեսի առջեւ: Որեւէ նախագահ կամ նրա թարգմանիչ պարտավոր չեն հրապարակել անձնական խոսակցությունների բովանդակությունը, ընդգծել են Սպիտակ տանը:
ԱՄՆ դեմոկրատները ցանկանում են Կոնգրեսում լսել Թրամփի եւ Պուտինի թարգմանչուհուն

Թեմա




























