ԱՄՆ պաշտպանության նախարարության հեռանկարային հետազոտական նախագծերի վարչությունը (DARPA)  պատրաստել է չափազանց փոքր Shrimp ռոբոտներ, որոնք կօգնեն կլիմայական կատակլիզմների հետեւանքները վերացնել, հայտնում  է HighTech-ը։

Shrimp-երը մտնում են ամենափոքր ռոբոտների տեսակի մեջ՝ միջատի չափերի լինելու շնորհիվ նրանք կարող են ստուգել հողատարածքի, շենքի եւ այլ վայրերի վնասված մասերը, որոնք տուժել են կատակլիզմների պատճառով։

DARPA-ն իր «ռոբոտիկների» փորձարկումը կսկսի 2019 թվականի մարտին։ Նախատիպի մշակման ընդհանուր արժեքը դեռեւս կազմում է 32 մլն դոլար։