Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երբեք չի ձգտել կուսակցություն ունենալ կամ դառնալ որեւէ քաղաքական ուժի նախագահ, լրագրողների հետ զրույցում հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Եթե Ռոբերտ Քոչարյանը ցանկանար, վաղուց կլիներ կա´մ Հանրապետական կուսակցության պատվավոր նախագահ, կա´մ նախագահ: Հիմնական իր միտքն այն է եղել, որ կուսակցությունները ստեղծվելով, կարողանան մրցակցություն ստեղծել: Ոչ թե հզոր կուսակցությունը դա որեւիցե մեկի սեփականությունն է, այլ մրցակցություն լինի, աշխատեն, որ կարողանան գրավել ժողովրդի վստահությունն ու հավատքը, եւ ինքն էլ լինի արբիտրի դերում»,-Քոչարյանի մտադրություններն ու ծրագրերը այսպես է մեկնաբանել Գագիկ Ծառուկյանը:





























