Մարսելում հունվարի 28-ին կայացել է Ֆրանսիայի հայկական  կազմակերպությունների համակարգող խորհրդի ավանդական ընթրիքը, գրում է Nouvelles d’Arménie-ին։

Ընթրիքին ներկա են եղել 200 հյուրեր, նրանց թվում՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը, Մարսելի նահանգապետ-քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենը, ինչպես նաեւ բազմաթիվ պատգամավորներ, հյուպատոսներ, պատասխանատու անձինք եւ հայ համայնքի ներկայացուցիչներ։

Ընթրիքի մասնակիցները պահանջել են Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվության  ենթարկելու մասին օրենք ընդունել։