Ես անձամբ Տարոն Մարգարյանին ոչ մի բան չեմ հորդորել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է Երեւանի քաղաքապետի իրենց թեկնածուին, Փաշինյանն ասաց. «Քաղաքապետի թեկնածուն ոչ թե անձամբ ես պետք է ունենամ, այլ մեր քաղաքական ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»: Ընդհանրապես ՔՊ-ում եւ այլ ֆորմատներով քննարկվում է նաեւ թեկնածուների հարցը: Կան թեկնածուներ, որոնց անունները շրջանառվում են մամուլում»:
Վարչապետը տեղեկացրեց, որ մասնակցում է ՔՊ-ի եւ «Ելք» դաշինքի նիստերին. «Եթե դուք դրանց մասին չգիտեք, դա չի նշանակում, որ այդ նիստերը տեղի չեն ունենում»:











