Իրանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ արծիք են հայտնել, որ վաղը կայանալու է ԱԳ նախարարի նշանակումը խորհրդարանում քվեարկությունից հետո, հաղորդում է IRNA-ն:

2010թ. դեկտեմբերի 18-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար լի Աքբար Սալեհիին նշանակել էր արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար՝ Մանուչեհր Մոթթաքիի փոխարեն: Մոթթաքին իր դժգոհությունն է հայտնել պաշտոնանկության կապակցությամբ: