Facebook ընկերությունը հերթական անգամ թարմացրել է իր սոցցանցի՝ Instagram-ի բջջային հավելվածը՝ ավելացնելով բոլոր օգտատերերի համար հարմար գործառույթ, հաղորդում է IXBT պորտալը։
Խոսքը կոնտակտի գլխավոր նկարի կողքին կանաչ ցուցիչի մասին է, որը ցույց է տալիս, թե օգտատերերից ով է այդ պահին հավելվածում օնլայն։
Կանաչ օղակը տեսանելի է կոնտակտների ցուցակում, ինչպես նաեւ անձնական հաղորդագրությունների բաժնում։ Ցուցիչը երեւում է բոլոր նրանց դեպքում, որոնց հետեւում եք, ինչպես նաեւ ձեր հետեւորդների համար։
Հնարավորություն կա նաեւ թաքցնել կարգավիճակը եւ անջատել այդ հնարավորությունը, թե ով է առցանց։





























