Իրանի Քուրդիստան նահանգում գրոհայինների հարձակման հետեւանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առնվազն 10 ուժային, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԻՀՊԿ հայտարարությունը:

Շաբաթ գիշերը Մերիվան քաղաքից ոչ հեռու գրոհայինները հարձակվել են ԻՀՊԿ ցամաքային զորքերի հսկիչ կետի վրա: Նրանք այնուհետեւ պայթեցրել են զինամթերքի պահեստը:

ԻՀՊԿ հաղորդմամբ՝ ուժայիններին հաջողվել է ոչնչացնել հարձակվողներից մի քանիսին, գրոհայիններից շատերը վիրավորվել են:

Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: