Մեծ Բրիտանիայի Ներգին գործերի նախարարությունը ստուգում է տեղեկությունը, թե Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի երկու որդիները` Գամալն ու Ալյան հունվարի 29-ին ժամանել են Լոնդոն:
Al-Jazeera-ն, հղում անելով Մեծ Բրիտանիայում եգիպտական համայնքի ներկայացուցիչներին, հաղորդել է, որ Մուբարաքի որդիներն ընտանիքներով ժամանել են Լոնդոն: Al-Jazeera-ի հաղորդմամբ` Լոդոնում է նաեւ Հոսնի Մուբարաքի կինը:
Իսրայելում Եգիպտոսի դեսպանատան աղբյուրները հաղորդել են, որ փախուստի դեպքում Եգիպտոսի նախագահին կընդունի Իսրայելը:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հրաժարվել են անհրաժեշտության դեպքում ընդունել Մուբարաքին, հայտնում է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը:
Նշենք, որ 30 տարի նախագահող 82-ամյա Հոսնի Մուբարաքի հրաժարականի պահանջով ցույցերը Եգիպտոսում սկսվել են հունվարի 25-ին:





























