Իրանում ձերբակալվել է նախագահի նախկին թեկնածու Մեհդի Կարուբիի որդին: Այդ մասին հաղորդում է Ազատություն ռադիոկայանը` հղում անելով Reuters-ին:
Մոհամադ Խոսեյն Կարուբին մեղադրվում է Քահրիզակ բանտի մասին լրագրողներին տեղեկություն տրամադերլու մեջ: Ազատազրկումն այդ բանտում են կրում 2009 թվականի բողոքի գործողությունների հարյուրավոր մասնակիցներ: Նրանցից առնվազն երեքը սպանվել են Քահրիզակի բանտում:





























