Կահիերում Հայաստանի դեսպանատունը բացել է հեռախոսային «թեժ գիծ»: Եգիպտոսում գտնվող Հայաստանի քաղաքացիներն աջակցություն ստանալու համար կարող են զանգել +201 221 638 50 հեռախոսահամարով:

Հիշեցնենք, որ հունվարի 25-ից Եգիպտոսում սկսվել են նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականի պահանջով ցույցեր: Ոստիկանության եւ բանակի հետ բախումներում առնվազ 100 մարդ է զոհվել: Կան հազարավոր վիրավորներ: 82-ամյա Մուբարաքը նախագահի աթոռը զբաղեցնում է արդեն 30 տարի: