Հունվարի 29-ին Եգիպտոսում զանգվածային անկարգությունների հետեւանքով զոհվել է Կահիրեում Ադրբեջանի դեսպանատան աշխատակից:

Դեսպանատան հաշվապահ Նիջաթ Գոջաեւը աշխատանքից տուն վերադառնալիս սպանվել է հրազենի կրակոցով, գրում է ադրբեջանական Trend գործակալությունը:

Եգիպտոսում հականախագահական ցույցերը շարունակվում են հունվարի 25-ից: