Ճապոնական ALE Co. ստարտափը մտադիր է Երկրի ուղեծիր ուղարկել արբանյակներ, որոնք արհեստական աստղթափ կառաջացնեն: Ծառայությամբ կարող են հետաքրքրվել  հարուստ հաճախորդները, հաղորդում է Life-ը՝   վկայակոչելով  Digital Trends-ին:

Ըստ մտահաղացման, ուղեծրում երկու արբանյակ կգտնվի, որոնցից յուրաքանչյուրը 400 հատուկ հրթիռներով լիցքավորված կլինի: Արբանյակները կկառավարվեն Երկրից: Մեր մոլորակից հրթիռակոծումը երկնաքարային անձրեւի կնմանվի: Արբանյակները հնարավոր կլինի մի քանի անգամ օգտագործել, ուղեծրում գտնվելու առավելագույն ժամկետը 24 ամիս կկազմի: