Անկարայում երկուշաբթի օրը պայթյուն է որոտացել, հայտնում է CNN Turk–ը։

Տեղի ունեցածի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Տեղի իշխանությունները փորձում են պարզել, թե որն է եղել պայթյունի պատճառը։

Star թերթը նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել Էրյաման նահանգում՝ քաղաքի կենտրոնից 28 կմ հեռավորության վրա։