YouTube-ի օգտատեր Արման Հաջին ներբեռնել է Apple-ի տեսանյութ ընկերության սարքավորումների վերանորոգման հրահանգներով։ Տեսանյութը ստեղծվել է ներքին օգտագործման համար, հայտնում է Motherboard պարբերականը։

Տեսանյութում երեւում է, թե ինչպես հատուկ է գործիքների եւ ապարատների օգնությամբ իրականացվում տեխնիկայի վերանորոգումը։

Այսպես, դրանց շարքում է՝ մարտկոցի, դիսփլեյի, Taptic Engine եւ iPhone X-ի այլ բաղադրիչների փոխարինումը, ինչպես նաեւ MacBook-ի եւ iMac Pro-ի վերանորոգման մասին նյութեր։ Հաջին պատմել է, որ պատահաբար է տեսանյութը գտել Թվիթերում։