Եգիպտոսի ընդդիմությունը Մուհամեդ Ալ Բարադեյին իրավունք է տվել ազգային միասնության կառավարության ստեղծման բանակցություններ վարել: Այդ մասին «Ազգային միավորում հանուն փոփոխությունների» շարժման առաջնորդը հայտարարել է СNN-ի հետ հարցազրույցում:
«Այս ցույցերը կազմակերպած մարդիկ եւ քաղաքական կուսակցություններն ինձ լիազորել են պայմանավորվել ազգային միասնության կառավարություն ստեղծելու մասին: Առաջիկայում ես կապ կհաստատեմ բանակի հետ եւ կսկսեմ համատեղ աշխատանքը», - ասել է Բարադեին:
Նոբելյան մրցանակի դափնեկիր Մուհամեդ Ալ Բարադեյը Վիեննայից Կահիրե է ժամանել չորս օր առաջ:





























