Ես ասել էի, որ ՊՆ-ում ուսումնասիրություն ենք իրականացնելու, հետաձգման միակ պատճառն այն է, որ տարբեր մարմինների կողմից քրեական գործեր կան հարուցված, իսկ եթե որեւէ հարցով կա հարուցված քրեական գործ, ապա որեւէ այլ մարմին չի կարող գործառույթներ իրականացնել։ Այդ մասին այսօր՝ հուլիսի 23–ին, ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյան Facebook սոցիալական ցանցի ուղիղ հեռարձակման ժամանակ՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին։
«Հիմա մենք սպասում ենք, բայց երկար չենք սպասի, ըստ երեւույթին, մեկ ամսից սկսենք։ Անպայման անդրադառնալու ենք այդ խնդրին, դրա մասին վարչապետի հետ շատ ենք խոսել»,-հայտարարեց Սանասարյանը։
Նա տեղեկացրեց նաեւ այսօրվանից սկսվել են պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունները ոստիկանությունում։











