Գերմանիայի Արդարադատության նախարար Սաբինա Լոյտհոյզեր-Շնարենբերգերը դիմել է Իրանի իշխանություններին` պահանջելով անհապաղ ազատ արձակել աշխատանքի համար անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության մեղադրանքով կալանավորված երկու գերմանացի լրագրողներին, գրում է Gazeta.ru-ն:

Գերմանական Bild պարբերականի լրագրողները ձերբակալվել էին հոկտեմբերի 10-ին Իրանի Թավրիզ քաղաքում: Նրանք հարցազրույց էին անցկացրել ամուսնուն դավաճանելու համար մահապատժի դատապարտված Սաքինե Աշթիանիի որդու եւ փաստաբանի հետ: