Հունաստանում ուժգին անտառային հրդեհների հետեւանքով զոհերի թիվն աճել է մինչեւ 50 մարդ: Եվս 26 մարդու մարմին է հայտնաբերվել Աթենքից արեւելք Ռաֆինա քաղաքի մերձակայքում, փոխանցում է RT-ն:

Ինչպես հայտնում է ERT-ն, տուժել է 156 մարդ, 11-ը կրիտիկական վիճակում են:

Ատտիկայում հայտարարվել է արտակարգ դրություն: Զոհերի մեջ մեծ թվով երեխաներ կան:

Ավելի վաղ հաղորդվում էր 24 զոհի մասին:

Հունաստանում գրանցվել է անոմալ շոգ եղանակ, երկրի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը հասնում է +40 °C-ի: