Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը մեկնաբանել է Թեհրանին ուղղած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախազգուշացումները: Այս մասին նա նշել է Twitter-ի իր էջում:

Ըստ Զարիֆի՝ Իրանում 40 տարի սպառնալիքներ են լսում, թեեւ «ավելի քաղաքակիրթ»:

«Տպավորություն չեն գործել: Աշխարհը լսել է ավելի խիստ սին սպառնալիքներ»,- ասել է Զարիֆը:

Նա ավելացրել է, որ Իրանի ժողովուրդը գոյատեւում է հազարամյակներ շարունակ եւ տեսել է կայսրությունների անկում, որոնց տարիքը գերազանցել է որոշ երկրների տարիքը:

«Զգուշացեք»,- եզրափակել է Զարիֆը, փոխանցում է Gazeta-ն: