ԵԿՄ արդեն նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի մոտ գտնված ավտոմեքենաները Արցախի պաշտպանության բանակինը չեն: Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, Ստեփանակերտում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի տանը հայտնաբերված ավտոմեքենաների խնդրին:
«Որտեղի՞ց վստահություն, որ Պաշտպանության բանակի մեքենաներն են հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ։ Այդպիսի բան չկա, համացանցում եղել է նյութ, որտեղ Աստրախանի համայնքի բարերարները հայտարարել են, որ այդ մեքենաները տալիս են ԵԿՄ-ին, որ օգտվեն այդ մեքենաներից։
Պաշտպանության բանակին նվիրաբերած մեքենաները գտնվում են ՊԲ հաշվեկշռում, դա ձեզ վստահեցնում եմ»,-հայտարարեց Լեւոն Մնացականյանը:











