Բիթքոինի արժեքը երեաբթի շարունակում է աճել, վերջին մի քանի ամիսների ընթացքում արձանագրված անկման միտումը «կոտրվել» է, վկայում են սակարկությունների տվյալները եւ բեեւլուծաբանների մեկնաբանությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
CoinMarketCap պորտալի տվյալներով, որը միջին գինը հաշվարկում է ըստ ավելի քան 20 բորսաների, բիթքոինը թանկացել է 3.8 տոկոսով՝ հասնելով մինչեւ 7,948 հազար դոլարի: Կրիպտոարժույթների վաճառքի ծավալով խոշորագույն Binance բորսայում բիթքոինի արժեքն աճել է 3,53 տոկոսով՝ մինչեւ 7,965 հազար դոլար:
Մյուս կրիպտոարժույթները եւս թանկանում են. Ethereum-ը թանկացել է 1,03 տոկոսով՝ մինչեւ 463,05 դոլար, Ripple-ը՝ 2.59 տոկոսով՝ մինչեւ 0,448 դոլար, Bitcoin Cash-ը՝ 2.02 տոկոսով՝ մինչեւ 805,44 դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 290,1 մլրդ դոլար: Կրիպտոարժույթների ամբողջ շուկայի գրեթե 47 տոկոսը բաժին է ընկնում բիթքոինին:





























