Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 24-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքի մոտակայքում՝ Արեւելյան Ատտիկա նահանգում բռնկված անտառային հրդեհների հետեւանքով տուժած հայերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը կապ է հաստատել Հունաստանում ՀՀ դեսպանատան թեժ գծի հետ:

Դեսպանատնից փոխանցել են, որ բռնկված հրդեհների հետեւանքով տուժածների թվում հայեր չկան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հունաստանում ուժգին անտառային հրդեհների հետեւանքով զոհերի թիվն հասել է 50-ի: Եվս 26 մարդու մարմին է հայտնաբերվել Աթենքից արեւելք Ռաֆինա քաղաքի մերձակայքում:

Ինչպես հայտնում է ERT-ն, տուժել է 156 մարդ, 11-ը կրիտիկական վիճակում են:

Ատտիկայում հայտարարվել է արտակարգ դրություն: Զոհերի մեջ մեծ թվով երեխաներ կան:

Ավելի վաղ հաղորդվում էր 24 զոհի մասին:

Հունաստանում գրանցվել է անոմալ շոգ եղանակ, երկրի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը հասնում է +40 °C-ի: