Չնայած առաջին տարին չէ, որ բյուջետային սմարթֆոնների շարքում ֆավորիտները գրեթե չեն փոխվում, սակայն նորույթների սիրահարներն անհամբերությամբ սպասում են GizmoChina պարբերականի վարկանիշային ցուցակին, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»–ն։
Այս տարի վարկանիշային ցուցակում առաջատարը ZTE Nubia М2–ն է։ Այն արժի 160 դոլար։ Լավագույն հնգյակում մնացած չորս հորիզոնականները զբաղեցրել են չինական Xiaomi ընկերության սմարթֆոնները։

Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է 159 դոլար արժողությամբ Xiaomi Redmi S2–ն։ Չինական «առաջատարը» հագեցած է դիմացի եւ հիմնական որակյալ տեսախցիկներով։

Երրորդ հորիզոնականում 18:9 էկրանով Xiaomi Redmi 5 Plus–ն է։ Արտադրողները խոստանում են, որ 190 դոլարի դիմաց հնարավոր կլինի ձեռք բերել սմարթֆոնը հրաշալի տեսախցիկով եւ հզոր խաղային պրոցեսորով։

Վերոհիշյալ սմարթֆոններին հաջորդում է Xiaomi Redmi 5–ը։ Մոդելն ունի մետաղական կմախք պլաստիկ ներդիրներով, ինչպես նաեւ ժամանակակից էկրանով։ Այն գնորդների համար կարժենա 150 դոլար։

Առաջատարների հնգյակն ավարտում է Xiaomi Redmi Note 5–ը։ Այս սմարթֆոնը ոչ միայն համապատասխանում է օգտատերերի բոլոր հիմնական պահանջներին, այլ նաեւ ունի բարձր արդյունավետություն։ Բացի այդ, գաջեթն ունի որակյալ տեսախցիկ եւ հզոր մարտկոց։ Այս սարքը արժի գրեթե 190 դոլար։





























