Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը երկրում եռօրյա սուգ է հայտարարել՝ ի հիշատակ անտառային հրդեհների հետեւանքով զոհերի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երկուշաբթի Հունաստանում տեղի էին ունեցել մի քանի խոշոր հրդեհներ, հիմնականում Ատտիկա մայրաքաղաքային շրջանում: Զոհվել է 60 մարդ: Վերջին օրերին երկրում 40 աստիճանի շոգ է, իսկ երկուշաբթի իրավիճակը խորացել է ուժգին քամու պատճառով, ինչի հետեւանքով հրշեջները չեն կարողացել կրակը մարել:

«Ի հիշատակ զոհերի հայտարարվում է եռօրյա ազգային սուգ»,- հայտարարել է Ցիպրասը տեսաուղերձում, որը հեռարձակել է հունական ERT հանրային հեռուստատեսությունը:

Նրա խոսքով՝ Հունաստանն ապրում է իր պատմության ամենածանր պահերից մեկը: