«Քաղաքացիականն պայմանագիր» կուսակցությունը դեռ ընդհանուր հայտարարի չի եկել Երեւանի քաղաքապետի թեկնածուի հարցում: Այս մասին ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Նա այլ մեկնաբանություններ չտվեց:

ՔՊ համախոհ, վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանն էլ լրագրողներին ասաց, որ վարչության նիստին քննարկվել են թեկնածուների ընդհանուր մոտեցումները Երեւանի քաղաքային կառավարման հարցում, առաջարկությունները, օրենսդրական նախաձեռնությունները, եւ կուսակցությունը, ընթացակարգի համապատասխան, որոշում կընդունի առաջին համարի թեկնածուի հարցով եւ կհրապարակի:

Սրբուհի Ղազարյանն ասաց, որ մոտակա օրերին ՔՊ-ն կհրապարակի քաղաքապետի իր թեկնածուին:

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը դեռեւս դիրքորոշում չի հայտնել քաղաքապետի կոնկրետ թեկնածուի հարցով: