ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է միջուկային ոլորտում Իրանի իշխանությունների հետ գործարք կնքել, որը կտարբերվի նախորդ ձախողված պայմանագրից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք պատրաստ ենք կնքել իրական գործարք, ոչ թե նախորդ վարչակազմի հետ կնքված ձախողված գործարք, որը աղետ էր», - երեքշաբթի Միսսուրի նահանգի Կանզասում արտասահմանում ռազմական գործողություններին մասնակցած ամերիկացի վետերանների առաջ ելույթ ունենալիս ասել է ամերիկացի առաջնորդը:
Ըստ Թրամփի, «Իրանը այլեւս այն երկիր չէ, որը կար նախկինում»:
Հուլիսի սկզբին Պետդեպարտամենտի քաղաքական պլանավորման վարչության պետ Բրայան Հուկը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է էներգետիկ պատժամիջոցների միջոցով զրոյի հասցնել Իրանի նավթային եկամուտները:





























