Ելիսեյան պալատի նախկին աշխատակից Ալեքսանդր Բենալյան կարծում է, որ մայիսի 1-ի ցույցի ժամանակ իր գործողություններն օրինական էին, հայտարարել է նրա փաստաբան Լորան-Ֆրանկ Լյենարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Իր գնահատմամբ, իր գործողությունները լեգիտիմ էին: Եվ մենք պայքարելու ենք դատարանում ապացուցելու, որ այդ գործողությունները լեգիտիմ էին», - BFMTV- ի եթերում ասել է փաստաբանը:
Լյենարի խոսքով, հավաքական հիստերիան այսօր է առաջացել, աշխարհի առաջնությունից հետո, որպեսզի հարված հասցնեն երկրի նախագահին:
«Հավաքական հիստերիա, որի չափերը բացարձակապես անհամատեղելի են այն գործողությունների հետ, որի մասին մենք խոսում ենք», — հավելել է նա:











