Apple ընկերությունը ներողություն է խնդրել օգտատերերից, որոնք հայտնաբերել են, որ ավելի հզոր պրոցեսորով նոր Macbook Pro-ն գերտաքանալու պատճառով չի կարողանում ամբողջ հզորությամբ աշխատել: Ընկերության հայտարարությունը ներկայացրել է CNBC-ն:

Ընկերությունում պարզաբանել են, որ խնդրի պատճառը ծրագրային ապահովման մեջ բացթողումն է:

«Աշխատանքային ծանրաբեռնվածությամբ լրացուցիչ փորձարկումից հետո պարզեցինք, որ համակարգում բացակայում է սառեցման համակարգի թվային բանալին, որն ազդում է ջերմակարգավորման համակարգի վրա եւ կարող է հանգեցնել ծանրաբեռնվածության ժամանակ պրոցեսորի աշխատանքի հաճախության նվազման»,- ասված է հաղորդագրությունում: