Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 37 շենքի 3-րդ բնակարանից հունվարի 28-ի երեկոյան տեղեկություն է ստացվել, որ գազի թունավորման նախանշաններով «Մուրացան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Իրանի քաղաքացիներ 35-ամյա Ագիլի Ֆահիմեն, 5-ամյա Արիա եւ 3-ամյա Արտին Հուսեյն Ալի Փահլեւանիները:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բժիշկների կողմից Արիա Հուսեյն Ալի Փահլեւանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, Ագիլի եւ Արտինի վիճակները` միջին եւ բավարար:




























