Բանակում կան կոռուպցիոն ռիսկեր ձեռքբերումների հետ կապված: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ եւ արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018թթ. ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Կկոռուպցիոն ռիսկեր կան, որոնք կազմակերպչական բնույթի են եղել, բայց դրա դեմ պայքարը շարունակական գործընթաց է: Վարչապետը նոր նշաձող է սահմանել, այդ աշխատանքներն իրականացվում են: Ամենօրյա ռեժիմի մեջ կան պատժվողներ, ուղղակի ՊՆ-ն այդ ամենը մեծ լուսաբանման չի ներկայացնում, որովհետեւ դրա կարիքը չկա»,-հայտարարեց նախարարը: