Twitter հարթակը սկսել է արգելափակել բոլոր հաշիվները, որոնք վերջերս իրենց անունը փոխել են «Իլոն Մասկ», հայտնում է  Gazeta–ն։

Այս միջոցը ընդունվել է խաբեբաների դեմ պայքարի շրջանակներում, որոնք օգտագործում են միլիարդատիրոջ անունը, որը իբր իր բիթքոինները անվճար բաժանում է։ Այդպիսի հաշիվները, որոնք Մասկի անունն են կրում, շատ նման են իրական հաշվին։

Եթե հաշվի սեփականատերը ցանկանա ինչ–որ ժամանակ «Մասկ» լինել, Twitter–ը կարգելափակի նրա էջը, իսկ փոստին հաղորդագրություն կգա անձը հաստատելու խնդրանքով։