Բանկոմատների համար վնասակար ծրագրային ապահովման ստեղծումը ամենաթանկ հաքերային ծառայությունն է ստվերային համացանցում, ընդ որում նման ծրագրերի պահանջարկը երեք անգամ գերազանցում է առաջարկը, հաղորդում է Positive Technologies-ը:
«Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վնասակար ծրագրային ապահովման ստեղծման պահանջարկը երեք անգամ, իսկ տարածման պահանջարկը՝ երկու անգամ գերազանցում է առաջարկը: Գործերի նման ընթացքը թույլ է տալիս խոսել կիբեր հանցագործների շրջանում նոր գործիքների մասին, որոնք գործընկերային ծրագրերի շնորհիվ ավելի հասանելի են դառնում», — նշվում է ուսումնասիրությունում:
Այս դասի պատրաստի վնասակար ծրագրային ապահովման գները սկսվում են 1.5 հազար դոլարից:




























