Հունաստանում անտառային հրդեհների զոհերի համար եռօրյա սուգ է  հայտարարվել: Ավելի քան 70 մարդ զոհվել է եւ փրկարարների տվյալներով, զոհերի թիվը կաճի, հաղորդում է BBC-ն:

Հրդեհների հիմնական աղբյուրը Կինետ առողջարանային քաղաքն է: Բարդ իրավիճակը պահպանվում է Ռաֆինա, Պիկերմ, Մատի քաղաքներում, որտեղ արտակարգ դրություն է հայտարարվել:

Հիշեցնենք, որ անտառային հրդեհների արդյունքում զոհվել է մինչեւ 80 մարդ: Տուժել է 187 մարդ, որոնցից 23 երեխաներ են:

Անհետ կորածների ճշգրիտ թիվը դեռեւս հայտնի չէ:

Հունաստանում անտառային հրդեհների զոհերի համար եռօրյա սուգ է  հայտարարվել:

Իշխանությունները չեն բացառում, որ պատճառը հրկիզում կարող էր լինել:

Հունաստանում անտառային հրդեհների ծավալը հասել է այնպիսի աստիճանի, որ դրանք տեսանելի են տիեզերքից. Լուսանկարները նկարել է Sentinel 2 արբանյակը: