ՀՔԾ է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ լրագրողների հարցին, թե արդյոք Մարտի 1-ի գործով է եկել հարցաքննության, նա կարճ պատասխանել է՝ այո:
Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը 2008-ի մարտի 1-ին Երեւանի կայազորի պետն էր։ Նա ներկայումս հանդիսանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Նշենք, որ ավելի վաղ Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
ՀՔԾ-ն հաստատել է նաեւ, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է հարցաքննության։











