Ամերիկյան արտաբորսային առեւտրային հարթակ NASDAQ-ում հուլիսի 26-ին Facebook-ի բաժնետոմսերը գործարքներրի մեկնարկի ժամանակ նվազել են 18,35 տոկոսով՝ մինչեւ 177,57 դոլար մեկ բաժնետոմսի համար, հաղորդում է  ՏԱՍՍ-ը:

Միեւնույն ժամանակ բարձր տեխնոլոգիական ընկերությունների NASDAQ-ի ցուցանիշը նվազել է 0.9 տոկոսով` մինչեւ  7860.749 միավոր:

Ընկերության բաժնետոմսերի արժեքի առավելագույն անկումը կազմել է 18.93 տոկոս, իսկ դրանց գինը հուլիսի 26-ին հասել է մինչեւ 174.78-ի դոլար: Facebook-ի կապիտալիզացիան այդ պահին նվազել է 123.71 միլիարդ դոլարով եւ կազմել մոտավորապես 506 միլիարդ դոլար: