Telegram Messenger LLT-ն հայտարարել է օգտատերերի նույնականացման համար նոր ծառայության՝ Telegram Passport-ի թողարկման մասին: ՌԲԿ-ի հաղորդմամբ՝ այս մասին մեսենջերը հաղորդել է իր բլոգում: 

Telegram-ում վստահեցնում են, որ բոլոր փաստաթղթերն ու անձնական տվյալները պահպանվելու են մեսենջերի ամպում՝ միջանցիկ գաղտնագրման օգտագործմամբ:

«Telegram-ի համար այդ տվյալները պարզապես բառերի պատահական հավաքածու չեն, եւ մենք հասանելիություն չենք ունենալու այն տեղեկություններին, որ դուք պահելու եք ձեր Telegram Passport-ում: Երբ դուք կիսվում եք ձեր տվյալներով, դրանք փոխանցվում են անմիջականորեն ստացողին: <...> ապագայում Telegram Passport-ի բոլոր տվյալները տեղափոխվելու են ապակենտրոնացած ամպ»,- ասված է մշակողների հաղորդագրությունում: