Հայաստանում պիրատության մակարդակը 2009 թ. տվյալներով 90 տոկոս էր, իսկ 2010 թ համաշխարհային հաշվետվությունը կներկայացվի առաջիկա մեկ- երկու ամսվա ընթացքում։

«Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանի կարծիքով՝ 2010թ. հրապարակվող տվյալներում այս ցուցանիշը բավականին բարելավված կլինի։

«Աշխատանքները տարվել են երկու հիմնական ուղղություններով. նախ պետության մոտեցումներն են փոփոխվել, հեղինակային իրավունքի պաշտպանության գործում օրենսդրական դաշտն է բարելավվել, մյուսը՝ հասարակության շրջանում օրինական ծրագրերի նկատմամբ վերաբերմունքն է փոխվել՝ մարդիկ արդեն կարեւորում են օրինական ծրագրերի կիրառումը»,- NEWS.am-Ինովացիայի հետ զրույցում ասաց Գ. Բարսեղյանը։

Նասնավորապես՝  մարտի 1-ից ուժի մեջ է մտնելու օրենք, ըստ որի՝ Հայաստանում արտադրված, ներմուծված կամ մատակարարված բոլոր սկավառակները պարտադիր պետք է ակցիզային դրոշմանիշներ ունենան, իսկ դրա համար՝ պետք է հեղինակի հետ  պայմանագիր ունենալ։